Գեղամասարի բնակիչները՝ Սոթքի ոսկու հանքի դեմ․ բողոքի ակցիա (տեսանյութ)
Քաղաքացի Սևակ Խաչատրյանը հայտնում է, որ այսօր՝ օգոստոսի 18-ին, Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը։ Վերջինս հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր՝ գրելով․ «Մաքուր օդ և ջուր ունենալու ակնկալիքով Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները առավոտյան ժամը 7։00֊ին փակել էին Վարդենիս Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր։ Աղտոտում է նաև խմելու ոռոգման ջրերը»։
Ավելի ուշ վերջինս հայտնել է, որ ճանապարհը բացվել են, քանի որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի ղեկավարությունը խոստացել է՝ այսօր կամ ամենաուշը վաղը հանդիպել բնակիչներին և լսել նրանց պահանջները։
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունվար ամսին Արարատ՝ նախկինում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում իրականացված ստուգուման արդյունքում հաշվարկվել է 13.567.560 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։