«Իմ դժգոհությունն արտահայտեցի «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ». նախարար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ աշխատանքային հանդիպում-քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակազմի հետ։

Պարոն Պետրոսյանը մասնավորապես հայտնել է. «Իմ դժգոհությունն արտահայտեցի ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։ Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման գործում ազգային պարկը պարտավոր է լինել հետևողական և խնդիրները լուծել կարճաժամկետ հեռանկարում՝ օպերատիվ միջոցներով և ուղիղ միջամտությամբ։

Ազգային պարկի ղեկավար կազմի և աշխատակիցների առջև առաջնային խնդիր եմ դրել օրենքի գերակայության վերականգնումը: Ներկաներին հավաստիացրի, որ չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ, ով իրավունք կունենա կամայականորեն օգտագործել ազգային հարստությունը՝սեփական, նեղ անձնական շահերի համար։

Հայաստանի Հանրապետությունում անտառները պետք է լինեն անձեռնմխելի, իսկ յուրաքանչյուր ապօրինություն, որ վնասում է շրջակա միջավայրին և բնությանը՝ պատժվի օրենքի ուժով և ողջ խստությամբ»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում