EBRD-ն դադարեցնում է ներդրումները Ամուլսարի հանքավայրի ուղղությամբ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը /EBRD/ դադարեցնում է ներդրումները Ամուլսարի հանքավայրի շահագործման նպատակով, ինչի մասին հայտարարել է բանկի վեճերի գնահատման մարմինը։
Opendemocracy-ին գրում է, որ դեպի Ամուլսարիհանքավայր տանող ճանապարհները փակվել են տեղի բնակիչների կողմից արդեն շուրջ երկու տարի է։ Վերջին օրերին Ամուլսարի խնդրի շուրջ կրկին ակտիվացած բողոքի ակցիաների և դժգոհությունների ֆոնին EBRD-ն հայտնեց, որ դադարեցնում է ներդրումներն այս ուղղությամբ։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի քաղաքականության տեսուչ Ֆիդանկա ՄաքԳրաթը հայտնել է, որ EBRD-ն հայտարարությամբ հանդես կգա, որտեղ հասարակությանը պատշաճ ձևով կներկայացվեն տեղի ունեցած իրադարձությունների մանրամասները։ Վերջինս նշել է նաև, որ նոր պահնորդական ծառայության կողմից իրականացված գործողությունները և առաջացած խնդիրները մեծ վնաս են հասցրել EBRD հեղինակությանը։
Նշվել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումները կդադարեցվեն Lydian-ի կորպորատիվ վերակառուցման գործընթացի շրջանակներում։