Կանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի ու ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցների համագործակցության արդյունքում հուլիսի 7-ին հայտնաբերվել և արձանագրվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որսի 1 դեպք։

ՀՀ Շիրակի մարզի Լանջիկ գյուղի բնակիչ Մ.Պ-ն նույն գյուղի հարակից դաշտից որսացել և համացանցի միջոցով փորձել էր կազմակերպել ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Խայտաքիս» տեսակի կենդանու վաճառքը, որը կանխվել է։

Օպերատիվ աշխատանքների արդյունքում կենդանին հայտնաբերվել և առգրավվել է: Հարուցվել է վարչական վարույթ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում