Հաշվարկվել է ավելի քան 67 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մայիսի 11-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 137 դեպք, որից 83 դեպքով հաշվարկվել է 67.868.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 62 դեպքով նշանակվել է 4.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 90 դեպք, 77-ով հաշվարկվել է 66․457․400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20-ով նշանակվել 2.020.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 14 դեպք, 3-ով հաշվարկվել է 566.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 11-ով նշանակվել 570.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 5 դեպք, 2-ով հաշվարկվել է 795.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ․ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննության շինարարական աշխատանքների իրականացման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է 2 դեպք, 1-ով հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում․ Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 25 դեպքով նշանակվել է 1.350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 14 գործ (1.625.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք): Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.638.000 ՀՀ դրամ: