2019թ․-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահույթ չի ձևավորվել․ հայտարարություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ինչպես հայտնի է 2011 թվականից ի վեր Ընկերության բաժնետերերի որոշմամբ Ընկերության տարեկան զուտ շահույթի 5 տոկոսը բաշխվել է բոլոր աշխատակիցների միջև որպես պարգևատրում: 2019 թվականին Ընկերության տնտեսական գործունեության արդյունքում շահույթ չի ձևավորվել, հետևաբար չի ձևավորվել նաև նշված պարգևատրումների հաշվարկման հիմքը:

Մեր բազմահազարանոց կոլեկտիվի նվիրական աշխատանքի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ղեկավարության կողմից ոչ ստանդարտ քայլերի և լուծումների շնորհիվ առկա մակրոտնտեսական ճգնաժամի պայմաններում հաջողվել է զերծ մնալ աշխատակիցների քանակի և աշխատավարձերի կրճատումներից, աշխատավարձերի ուշացումներից՝ միաժամանակ պահպանելով աշխատողներին հատկացված սոցիալական փաթեթի ամբողջ ծավալը` անշեղորեն կատարելով պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորությունները:

Տնտեսական ոչ բարենպաստ պայմաններում, Ընկերության տնօրենությունը, ելնելով Ընկերության սոցիալական քաղաքականությունից և հավատարիմ մնալով աշխատողների բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացման կարգախոսին, որոշում է կայացրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակիցներին (բացառությամբ ղեկավար անձնակազմի) տրամադրել միանվագ հավասարաչափ դրամական պարգևատրում` ընթացիկ տարվա միջոցների հաշվին։

Տեղեկացնում ենք նաև որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ներառված չէ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերից որևէ մեկում և պետական բյուջեից որևէ օժանդակություն չի ստացել»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում