Հանձնարարվել է շուրջօրյա հերթապահություն սահմանել հրդեհների կանխարգելման նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվող ջերմաստիճանի բարձրացման հանգամանքով պայմանավորված՝ 2020թ․ հունիսի 11-ին շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վ․Ջիլավյանի կողմից հանձնարարականներ է տրվել նախարարության ՊՈԱԿ-ների ղեկավարներին՝ շուրջօրյա հերթապահություն սահմանել հրդեհների կանխարգելման նպատակով: 

Հանձնարարականներ են տրվել Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ տիկին Ա.Սիրադեղյանին,  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Վ. Վարդանյանին, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ պարոն Ա.Պողոսյանին, «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Մ. Մուրադյանին, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Հ. Հովակիմյանին,  «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ պարոն Ա. Մկրտչյանին, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Լ. Գաբրիելյանին: 

Հանձնարարականով մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվող ջերմաստիճանի բարձրացման հանգամանքով պայմանավորված, խնդրում եմ յուրաքանչյուրն իր մասով՝

1. 2020 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ը բուսածածկ տարածքների առավել հրդեհավտանգ տարածքներում սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխելու նպատակով,

2. պետական ոչ առևտրային կազմակերպություններում առկա հակահրդեհային կանխարգելիչ տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի,

3. շուրջօրյա հերթապահության ընթացքում արձանագրված հրդեհների դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին և համապատասխան պետական մարմիններին»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում