Հայտնաբերվել են անտառխախտման բազմաթիվ դեպքեր

Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում մայիսի 20-ից մինչև հունիսի 11-ը արձանագրված անտառխախտման դեպքերը։

Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում արձանագրվել է 25 դեպք, հատվել 2153 ծառ: Խախտումներն ըստ անտառտնտեսությունների.

«Արծվաբերդ» - 392 հատված ծառ, 6 արձանագրություն, անտառախախտողն անհայտ է

«Կապան» - 58 հատված ծառ, 1 արձանագրություն, անտառախախտողը հայտնի է

«Տաշիր» - 73 հատված ծառ, 1 արձանագրություն, անտառախախտողը հայտնի է

«Վանաձոր» - 297 հատված ծառ, 2 հատված ճյուղ, 6 արձանագրություն, անտառախախտման 3 դեպքն անհայտ է

«Իջևան» - 6 հատված ծառ, փայտանյութի ապօրինի տեղափոխում՝ 3 խմ, 3 արձանագրություն, անտառախախտողն անհայտ է

«Ճամբարակ» - 5 հատված ծառ, 7 հատված ճյուղ, 3 արձանագրություն, անտառախախտողն անհայտ է

«Դսեղ» - 46 հատված ծառ, 2 արձանագրություն, անտառախախտողն անհայտ է

«Ստեփանավան» - 1272 հատված ծառ, 2 արձանագրություն, անտառախախտողն անհայտ է:

Անտառախախտման 25 դեպքերից 2-ը բացահայտվել է։ Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ու ոստիկանություն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում