Այդ տարածքում ևս մեկ պոչամբարի առկայությունը տարածաշրջանի գլոբալ անապատացման և թունավորման վերջը կլինի․․․

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանն ահազանգում է՝ գրելով․ «Եթե պետք լինի սեփական կյանքով կվճարեմ

Ըստ ինձ հասնող ոչ հաստատված տեղեկությունների, Ախթալայի ԼՀԿ-ն մտադրություն ունի վերակենդանացնել այն ծրագիրը, որով նախատեսվում էր նոր պոչամբար կառուցել Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջակայքում, "Նահատակ" պոչամբարի շարունակությունը հանդիսացող վայրում, ձորում, գյուղատնտեսական հողերի վրա, Դեբեդ գետին ավելի մոտ, միջպետական երկաթգծին ավելի մոտ, որը 2015 թվականին կասեցվեց SOS Մեծ Այրում նախաձեռնության պայքարի արդյունքում և իշխող ռեժիմը քաղաքական քայլ կատարեց այդ մտքից հետ կանգնելու համար։ Այդ ժամանակ պայքարը ընթացավ, թե փողոցներում, թե գյուղում, թե ԱԺ-ում, թե կառավարության դիմաց։

Հետո այդ մտքից հետ կանգնելու հիմնավորման մեջ նշվեց, որ հետ են կանգնում, քանզի դեմ է գյուղի բնակչությունը և բացի դրանից այդ տարածքում առկա է կարմիր գրքում գրանցված կենդանական և բուսական աշխարհ։ Այդ տարածքում ևս մեկ պոչամբարի առկայությունը թե Մեծ Այրում գյուղի կործանման և թե արդեն ամբողջ տարածաշրջանի գլոբալ անապատացման և թունավորման վերջը կլինի։

Ասում եմ՝ նոր պոչամբար այդ տարածքում չի կառուցվելու, նույնիսկ, եթե պետք լինի դրա համար սեփական կյանքով կվճարեմ»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում