Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)
Մայիսի 21-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի մի բնակիչ ապօրինի հատված փայտանյութ է տեղափոխում Շիրակի մարզ և վաճառում Արթիկ ու Երազգավորս համայնքներում։ Նույն օրը ոստիկանները Երազգավորս գյուղի մուտքի մոտ հայտնաբերեցին և, «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի 42-ամյա մի բնակչի։
Մեքենայում հայտնաբերվեց 3,7 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ բերման ենթարկվածը որևէ փաստաթուղթ չներկայացրեց։ Նա հայտնեց, որ հայտնաբերվածը մի քանի օր առաջ հատել է Վահագնի գյուղի անտառներից և մոտ 1,8 խմ-ը Արթիկում վաճառել է մի անծանոթի։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։