4 խմ փայտանյութ՝ Եղեգնուտ գյուղի 34-ամյա բնակչի մեքենայում (տեսանյութ)
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին: Մայիսի 21-ին, ժամը 5.30-ի սահմաններում, բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Եղեգնուտ գյուղի 34-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան` բեռնված մոտ 4 խմ փայտանյութով:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել նախորդ տարվա նոյեմբեր ամսին` Եղեգնուտ գյուղի հարակից անտառից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: