Գեղարքունիքի մարզի բնակիչն ապօրինի հատված ընկուզենին ձեռք է բերել Դիլիջան քաղաքի բնակչից (տեսանյութ)
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հերթական դեպքը ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանները ստուգել են Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի մի բնակչի` փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ «ՈւԱԶ»-ի վարորդը փայտանյութը ձեռք էր բերել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի մի բնակչից, որն էլ Դիլիջանում ապօրինի հատել էր մեկ ընկուզենի: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: