Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 17-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Բերդ-Նավուր ճանապարհին ստուգել են Բերդ քաղաքի Այգեստան փողոցի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան:
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել Արծվաբերդի անտառտնտեսության տարածքից:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: