Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 12-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի Ամիրյան փողոցի 35-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի անտառից` բենզասղոցով ապօրինի հատելով մեկ ծառ:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: