Ձորագետի կիրճում բենզասղոցով բարդի էր հատել
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մարտի 23-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա, որը բեռնված է եղել փայտանյութով: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Ձորագետի կիրճում բենզասղոցով հատել է բարդի:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: