Ապօրինի հատված բոխի, հացենի, կաղնի, ուռենի... հաշվարկվել է գրեթե 5 մլն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի փետրվարի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 35 դեպք, որից 25 դեպքով հաշվարկվել է 4.869.378 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 30 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 4.869.378 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 ընկուզենի, 6 բոխի) հաշվարկվել է 370.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.2 խմ վառելափայտ)՝ 43.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում արձանագրված՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 7 դեպքով (30 բոխի, 9 հացենի, 1 լորենի, 5 կաղնի, 2 թեղի, 1 ուռենի, 4 թխկի, 1 քամատապալ բոխի, 1 տանձենի) հաշվարկվել է 2.865.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպքով (8.5 խմ վառելափայտ, 1 խմ թափուկ վառելափայտ, 9.2 խմ գերան, 0,15 խմ թափուկ փայտանյութ)՝ 1.097.568 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 սոճենի, 1 ցցաչոր սոճենի) հաշվարկվել է 118.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 293.750 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝ 9.360 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձոր՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 կաղնի) հաշվարկվել է 26.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (5 ուռենի) հաշվարկվել է 45.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ. Վայոց ձոր՝ նախկինում արձանագրված ապօրինի որսի 1 դեպքով (1 հատ մոխրագույն կաքավ) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ. Սյունիք՝ 1 դեպքով (ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտում) նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ. Արագածոտն՝ նախկինում արձանագրված առանց անթափանց ծածկոցի խարամի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.302.300 ՀՀ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում