Ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել Լոռիում

Փետրվարի 24-ին, ժամը 22-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ստուգել են «Ֆորդ Տրանզիտ Կոնեկտ» ավտոմեքենան։ 23-ամյա վարորդը մեքենայի բեռնաթափքում բեռնված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել: Նա, ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին։ Վարորդը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, փայտանյութը ձեռք է բերել Թեղուտի անտառից:

Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում