Նրա 7 քույր-եղբայրներին կերել էին իրենց իսկ տերերը...

«Դինգո թիմ» ՀԿ շարունակում է ներկայացնել անտուն կենդանիներին աջակցելու ընթացքում հանդիպած ուշագրավ, երբեմն՝ սարսափելի դեպքեր: Կենդանասերներն այս անգամ պամում են. «Մեր կացարանի հայտնի Չուկի մեզ մոտ հայտնվելը շատ տխուր պատմություն ուներ: Նրա 7 քույր-եղբայրներին կերել էին իրենց իսկ տերերը, այո-այո, կային ականատեսներ: Այդ ժամանակ դեռ օրենք չկար ու ոչինչ անել չկարողացանք, բացի նրան այդտեղից վերցնելուց: Նա դարձավ մեր կացարանի զարդը, հայտնի գրկվող Չուկը, որը սակայն հիմա այնպես է մեծացել ու ծանրացել, որ նրան գրկելը դարձել է դժվար: Հիմա այլևս գրկի շուն չէ, բայց դե նույն արևն է, ինչ ձագուկ ժամանակ»:

Նշենք, որ ՀՀ-ում շարունակվում են արձանագրվել կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան դեպքեր: Վերջերս Վաղարշապատ քաղաքի Կամոյի փողոցում արդեն 2-րդ անգամ «Դինգո թիմ»-ի կամավորները գտել են խեղված կենդանու, մասնավորապես՝ խորը այրվածքներով կատվի: 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում