Փրկարարներն օգնել են արգելափակված այծյամին (ֆոտո)

Այսօր՝ փետրվարի 17-ին, Արցախի Հանրապետության ԱԻՊԾ Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում ահազանգ է ստացվել է, որ Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է այծյամ՝ մետաղյա ցանկապատի ճաղերի արանքում արգելափակված:

Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի փրկարարները մեկնել են դեպքի վայր, ազատել կենդանուն և համապատասխան օգնություն ցուցաբերելով՝ բաց թողել վայրի բնություն: 

Նշենք, որ այծյամը (Capreolus capreolus) եղջերուների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն կենդանի է։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Ապրում է անտառատափաստաններում, հարթավայրային և լեռնային ոչ խիտ անտառներում, բարձրանում է մինչև 3000 մ բարձրության լեռները։ 

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում