«Նման գործելաոճն անհանգստացնող է». պատգամավորը ԲԸՏՄ աշխատանքի մասին

«Ուզում եմ խոսել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արտակարգ դանդաղ աշխատանքի մասին: Ուղիղ մեկ տարի առաջ գրություն եմ ուղարկել տեսչական մարմին՝ Արմավիրի մարզի մի քանի համայնքներում ստուգումներ անցկացնելու համար և տեսչական մարմնի տքնաջան, օր ու գիշերվա աշխատանքը կարելի է գնահատել առ ոչինչ»,- այս մասին օրերս ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

Պատգամավորը մանրամասնել է, որ իր գրության հիման վրա տեսչական մարմինը մեկ տարվա ընթացքում կարողացել է ակտավորել մի փոքրիկ խճաքարի արտադրամաս, որը ըստ էության հանքի կարգավիճակ էլ չունի: 

«Ուղիղ մեկ տարի և չկա որևէ արդյունք: Նման գործելաոճն անհանգստացնող է: Նման գործելաոճը որակում եմ ոչ այլ ինչ քան դիմադրություն այն թափանցիկ գործելաոճին, որը որդեգրել է հեղափոխական կառավարությունը: Դիմում եմ տեսչական մարմնի ղեկավարությանը՝ վերագտեք ձեզ, ձեր գործելաոճը դիմադրություն է, որը կոտրվելու է և ինչպես կասեր իմ շատ սիրելի գործընկեր Անդրանիկ Քոչարյանը՝ խորը շունչ քաշեք, ընդունեք առնական կեցվածք և սկսեք աշխատել»,- եզրափակել է նա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում