Ամենամեծ «այսբերգը» մտնում է բաց օվկիանոս. այն մեծ է Մոսկվայից 2 անգամ
2017թ.-ի հուլիս ամսին Լարսենի սառցադաշտից պոկվել է հսկայական սառցաբեկոր 5800 քկմ մակերեով, որն ավելի քան երկու անգամ մեծ է Մոսկվա քաղաքից: Մինչև վերջերս սառցաբեկորը, որին պայմանականորեն անվանել են А68, գտնվում էր Անտարկտիդայի երկարամյա ծովային սառույցի տարածքում, սակայն այժմ այն մոտ է դեպի բաց օվկիանոս մուտք գործելուն: Սովորաբար, սառցաբեկորը՝ հայտնվելով ավելի տաք ջերմաստիճանով ջրերում, սկսում է արագ հալչել, սակայն А68-ի դեպքում դա դեռ տեղի չի ունեցել:
2017թ.-ի կանխատեսումներով սառցե զանգվածը կարող է անշարժ մնալ դեռևս տասնամյակներ, սակայն, երբ խառնվի ավելի տաք ջրերի հետ, պետք է սկսի հալչել, ինչը կանդրադառնա ամբողջ երկրագնդի կլիմայի վրա: Հավանական է, որ А68-ի պատմությունն հենց այդպիսին կլինի:
Փորձագետ Էդրիան Լակմանը նշել է, որ սառցաբեկորի հաստությունն (200 մ) անհամեմատելիորեն փոքր է նրա երկարությունից (մոտ 150 կմ): Լակմանը զարմանք է հայտնել, որ երկարության ու հաստության նման հարաբերակցության պարագայում, սառցաբեկորը չի բաժանվել ավելի փոքր մասերի:
Սառցադաշտից առանձնանալուց մեկ տարվա ընթացքում А68 սառցաբեկորը դեռևս քիչ էր տեղաշարժվել, սակայն ամառվա ընթացքում բեկորի ընթացքի արագությունը զգալիորեն աճել է:
Նման մեծությամբ օբյեկտները պետք է մշտապես գտնվեն ուշադրության կենտրոնում և ուսումնասիրվեն մասնագետների կողմից: Գիտնականները պնդում են, որ մոտ ապագայում Անտարկտիդայից պետք է առանձնացվեն ևս 2 խոշոր սառցաբեկոր: