«Լիդիան Ինթերնեյշնլ»-ը հեռացվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայից

Օրերս «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը ապացուցակվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայից ցուցակագրման հետագա պահանջների չկատարման պատճառով:

«Սա շատ էական միջանկյալ հաղթանակ է, որին հասել ենք բոլորիս ջանքերով: Այս հաջողությանը հասնելու համար հատկապես կարևոր է եղել Ամուլսար տանող ճանապարհների արդեն 20 ամիս շարունակվող շրջափակումը և Ջերմուկ համայնքի բնակիչների հստակ դիրքորոշումն՝ ընդդեմ հանքի»,- գրել է ՀԲՃ նախաձեռնության անդամ, երկրաբան Լևոն Գալստյանը:

Հիշեցնենք, որ Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել էր ընկերության սովորական բաժնետոմսերի առուվաճառքը 2019 թ-ի դեկտեմբերի 23-ին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում