Ոստիկանները փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են ապօրինի փայտանյութ (տեսանյութ)
Փետրվարի 3-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Գետահովիտ գյուղի փայտամշակման արտադրամասերից մեկում հայտնաբերել են վառելափայտ, երեսաթափ, տարբեր երկարությամբ կողահատ տախտակներ և այլն։ Հայտնաբերվածի օրինականությունը հավաստող փաստաթղթերը բացակայել են։ Փայտամշակման արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։