Օգոստոս ամսի հրդեհի հետևանքով Արևիք ազգային պարկում այրվել է 3920 գիհի․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել տեխնիկական անճշտությունն ուղղելու վերաբերյալ․ «Տեղեկացնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մեջ նշված Սյունիքում՝ (3920 գիհի) 268.997.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկվել է ոչ թե ապօրինի ծառահատման, այլ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի Արևիք ազգային պարկ մասնաճյուղի տարածքում ս.թ. օգոստոսի 11-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲԸՏՄ հայտնել է Սյունիքում ապօրինի ծառահատման 1 դեպքի մասին (3920 գիհի), որով հաշվարկվել է 268.997.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում