Ամուլսարը ողջ խելամիտ հայության խնդիրն է. մինչև դեկտեմբերի 14-ը որոշում կկայացվի

Այսօր` դեկտեմբերի 9-ին, Ջերմուկի Գրանտ Ռեզորթ հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ փոխոստիկանապետի, ոստիկանապետի խորհրդականի, ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, մարզպետի, Ջերմուկի համայնքապետի և Ջերմուկ համայնքի տասից ավել բնակիչների միջև հանդիպում:

Հանդիպման եկած պաշտոնատար անձինք մեզ շատ քաղաքակիրթ ձևով առաջարկեցին, որ ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը բացենք և թույլ տանք որպեսզի Լիդիան ընկերությունը ձմեռացման աշխատանքներ իրականացնի։

Մենք այդ պահին հանդիպմանը ներկա գտնվող բնակիչներս, ունենալով միևնույն կարծիքն ու դիրքորոշումը այդ հարցում, կտրականապես դեմ արտահայտվեցինք:
Մենք դեմ ենք որևիցէ գործողության ԱՄՈՒԼՍԱՐԻ տարածքում և դա ոչ թե քմահաճույք է, այլ բազմաթիվ հիմնավորումներ ունեցող վերջնական որոշում:

Միևնույն ժամանակ մենք ասացինք, որ այստեղ ներկա գտնվող քաղաքացիները ընտրվել են պատահականության սկզբունքով և մեր փոխարեն կարող էին Ջերմուկի ցանկացած այլ բնակիչներ գալ հանդիպման:

Մենք ունենալով անձնական դիրքորոշում, բայց և այնպես չենք կարող վերջնական պատասխան տալ այդ առաջարկին, քանի որ ԱՄՈՒԼՍԱՐԸ դա համայն հայության խնդիրն է, իսկ ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերի մոտ իրականացվող խաղաղ ակցիային մասնակից է գրեթե ողջ Ջերմուկ համայնքի բնակչությունը։

Այսպիսով մենք ձեռք բերեցինք համաձայնություն, որ կփորձենք կազմակերպել հանրային բաց քննարկում և բնակչության հետ միասին քննարկել և որոշում կայացնել այդ հարցի շուրջ:

ԱՄՈՒԼՍԱՐԸ ոչ միայն Ջերմուկ համայնքի, այլ ողջ խելամիտ հայության խնդիրն է։
Ուստի կարևորում ենք ձեր արձագանքը և դիրքորոշումը այս հարցում, գիտակցելով, որ մեր ցանկացած քայլի արդյունքում բոլորս միասին ենք լուծելու ստեղծված իրավիճակը։ Այսպիսով որոշեցինք, որ մինչև դեկտեմբերի 14-ը հանրության հետ կորոշենք և համայնքապետի միջոցով կհայտնենք վերջնական որոշման մասին։

Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ պնդում ենք ,որ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ:

ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ:

 

 

Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից: 

 

Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում