Նոյեմբերյանի ոստիկանները 20 խորանարդ մետր ապօրինի տախտակ են հայտնաբերել (տեսանյութ)

Ապօրինի ծառահատուման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ իրականացրած միջոցառումների ընթացքում Նոյեմբերյանի համայնքային ոստիկանները ստուգման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 63-ամյա մի տղամարդու վարած խոշոր բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 20 խորանարդ մետր տախտակով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում