Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Երևանի կենդանաբանական այգում. մասնագիտական կարծիք (ֆոտո)

Վերջերս Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքերի շուրջ «Մեկ Առողջություն» կոալիցիան հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մեկ Առողջություն» կոալիցիան մասնակցում էր Երևանի կենդանաբանական այգում վերջերս տեղի ունեցած կենգուրուների և մուֆլոնների անկման պատճառների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այդ աշխատանքների շրջանակներում, «Մեկ Առողջություն» կոալիցիան հրապարակեց իր նախնական կարծիքը կենդանիների անկման հնարավոր պատճառների վերաբերյալ, այնուհետև հրապարակեց իր նախնական եզրակացությունը այդ պատճառների վերաբերյալ, որը արվել էր ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում իրականացված զննության արդյունքների և եզրակացության հիման վրա:

Համաձայն ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին ներգործությամբ առաջացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (պարանոցի վրա սուր-ծակող առարկայի հետքեր, պարանոցային ողերի կոտրվածք, սրտամկանի վրա ինֆարկտային օջախներ, պատռված որովայնապատ և այլն): Ի պատասխան Երևանի կենդանաբանական այգու կողմից ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ուղղված հարցմանը կենդանիների անկման պատճառների վերջնական եզրակացություն տրամադրելու վերաբերյալ, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ գործող պետի տեղակալ Գ. Սարոյանը հղում կատարելով ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի եզրակացությանը ընդհամենը գրավոր հաստատել էր այն:

Այնուհետև առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը և այլ հայ և օտարերկրյա կենդանաբույժ մասնագետներ համատեղ իրականացրեցին անկած մուֆլոնների դիերի զննմանը (քանի որ կենգուրորների դիերը անհայտ պատճառներով ոչնչացվել էին անմիջապես դիահեձումից հետո որը տեղի էր ունեցել դեպքի հաջորդ օրը) Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական բաժնի լաբորատորիայում, որի արդյունքում պարզվեց, որ զննման ենթարկված 2 (երկու) կենդանիների անկումը պայմանավորված է եղել շնազգի կենդանատեսակի մեկ խոշոր առանձնյակի կամ մի քանի խոշոր առանձնյակների կողմից պատճառված բաց ներթափանցող վնասվածքներից պարանոցի, որովայնի և որքերի շրջանում (տես ստորև):

Մուֆլոնների և կենգուրուների վոլյերների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ խոշոր շնազգիները թեև հիփոտետիկորեն կարող էին ներթափանցել այդ վոլերներ, սակայն անհավանական է, որ նրանք կարողանային դուրս գալ այդ վոլյերներից առանց կողմնակի օգնության: Հաշվի առնելով, որ հարևանությամբ պահվող խոճկորների և այլ կենդանիները և թռչունները հարձակման չեն ենթարկվել, մի շարք հարցեր է առաջեցնում նաև հարձակման թիրախների ընտրությունը շնազգիների կողմից: Հիմնվելով վերը նշված գործոնների համակցության վրա «Մեկ Առողջություն» կոալիցիան եկավ վերջնական եզրակացության առ այն, որ չնայած մուֆլոնների և կենգուրուների անկումը առերևույթ պայմանավորված է շնազգիների կողմից պատճառված կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով, հետաքննող մարմինները չպետք է բացառեն, որ տեղի ունեցած միջադեպը ընդհանուր առմամբ կարող էր պայմանավորված լինել նաև մարդկային գործոնով»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում