Կենդանիներին վնասելը կքրեականացվի
«Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ և իմ գործընկերների կողմից Քրեական Օրենսգրքում առաջարկած փոփոխությանը, որով մենք քրեական պատասխանատվություն ենք սահմանում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի, կենդանու ոչնչացման և խոշտանգման համար։
Շնորհակալ եմ հանձնաժողովին և արդարադատության փոխնախարարին՝ բավականին գրագետ առաջարկնելով նախագիծը լրացնելու համար։ Հույս ունեմ, որ առաջիկա քառօրյայում խորհրդարանը կվավերացնի դրական եզրակացություն ստացած մեր նախագիծը և մենք այլևս օրենքի ուժով կպաշտպանենք անօգնական կենդանիներին՝ տարատեսակ «անասուններից»»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հղումով։
Լուսանկարը՝ Վաղարշապատում տեղի ունեցած թափառող կենդանիների սպանդից։
Այս թեմայով




