Ջերմոցային գազերի արտանետումների ծավալը 2018-ին ռեկորդային է եղել

Անցյալ տարի հիմնական ջերմոցային գազերի արտանետումների ծավալը գերազանցել Է ռեկորդը, դրանց ազդեցությունը գլոբալ տաքացման վրա 1990 թվականի համեմատությամբ ուժեղացել Է 43 տոկոսով: Այդ մասին հայտնել Է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Օդերևութաբանության ընկերության զեկույցը:

Ինչպես նշված Է, մթնոլորտում ածխաթթվական գազի պարունակությունը հասել Է պատմության մեջ ամենաբարձր մեծությանը՝ 407,4 մասի մեկ միլիոնի հաշվով: Նաև զեկույցում ասված Է, որ 2018 թվականը մտել Է պատմության մեջ ամենատաքերի քառյակը: Ընդ որում մյուս երեք տարիներն են՝ 2015, 2016 և 2017 թվականները: 2016 թվականը եղել Է ամենատաք տարին դիտարկումների սկզբից ի վեր, որոնք սկսել են կատարվել 1800-ական թվականների կեսերին:

Բացի դրանից, Համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակը գերազանցել Է ռեկորդն արդեն յոթերորդ տարին անընդմեջ այն ժամանակից ի վեր, երբ 26 տարի առաջ դրան սկսեցին հետևել արբանյակների միջոցով: 1993 թվականից ջուրը բարձրացել Է 81 միլիմետրով, ասված Է հաշվետվության մեջ: Ներկայում ջրի մակարդակը բարձրանում Է տասը տարում մոտավորապես 3,1 սանտիմետրով, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում