Դիլիջանի քոթոթը տեղափոխվել է առավել լավ պայմաններ ապահովող կացարան (տեսանյութ)

Օրերս Դիլիջանից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոն է տեղափոխվել առանց մոր մնացած արջի քոթոթը, որը հայտնվել էր տեղի հյուրանոցներից մեկում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջամտությամբ կենդանին տեղափոխվել է առավել լավ պայմաններ ապահովող ապաստարան, որտեղ վերջինս կլինի մասնագետների վերահսկողության ներքո, կանցնի վերականգնողական թերապիա և ապագայում հնարավոր է վերադարձվի վայրի բնության գիրկը։

Հիշեցնենք, որ քոթոթի մասին ահազանգել է քաղաքացի Նարինե Բալդրյանը, ում կողմից բեռնված տեսանյութի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ արջի ձագը մարդամոտ է և հավանաբար մարդկանց շրջապատում է գտնվել երկար ժամանակահատված: Նման պայմաններում կենդանին գրեթե դարձել է ձեռնասուն և չի կարող գոյատևել վայրի բնության մեջ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում