Կտրված թաթեր և ատամներ. կարմիրգրքյան արջը սնահավատության զոհ է դարձե՞լ (տեսանյութ)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր

Օրերս Երևանի կենդանաբանական այգի ստացվել է ահազանգ այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սպիտակասար լեռան հատվածում մայր արջ է սատկել, իսկ երկու քոթոթները մնացել են առանց խնամքի: Դեպքի վայր մեկնած ԵԿԱ աշխատակիցները, սակայն, տարածքում քոթոթների չեն հայտնաբերել, իսկ «Սևան» ազգային պարկի տեսուչները ևս հայտնել են, թե չեն տեսել քոթոթների:

ԵԿԱ գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը ուշագրավ փաստեր է արձանագրել. արջի թաթերը կտրված են եղել, ատամները՝ նույնպես: Վերջինս կարծում է, որ հավանաբար կենդանու վրա կրակել են:

Նշենք, որ ահազանգն ապօրինի որսի մասին վկայող հերթական դեպքն է: Գորշ արջը կարմիրգրքյան կենդանի է, որի որսն արգելված է, իսկ որսագողության դեպքերի համար սահմանված է տուգանք:

Կենդանու կտրված վերջույթներն ու ատամները վկայում են, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք գտնվում են «հեքիմական» հավատամքների ազդեցության ներքո և պատրաստ են կենդանուն սպանել ու ենթարկել խոշտանգման: Շատ հաճախ արջի վերջույթները, ատամները և անգամ յուղը կիրառվում են որպես թալիսման կամ բուժիչ միջոց:

Մանրամասները՝ շուտով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում