Վաճառվող աղվեսի ձագերը բաց են թողնվել վայրի բնություն (տեսանյութ)
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են աղվեսներ որսացող անձին և պարզել, որ նշված աղվեսի ձագերին իր տնամերձ հողամասում թակարդի միջոցով որսացել է ՀՀ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ Ս.Ա. պատճառաբանելով, որ աղվեսները վնասում էին իր ընտանի թռչուններին։
Ոստիկանության աշխատակիցների կողմից աղվեսներն առգրավվել են ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ բաց են թողնվել վայրի բնություն։
Շնորհակալություն ենք հայտնում «econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքին ահազանգի համար»,- ասված է ԲԸՏՄ հաղորդագրության մեջ:։