Հնդկաստանում ջերմաստիճանը հատել է 50°C-ը
Հյուսիսային Հնդկաստանում ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան 50°C ըստ ցելսիուսի: Հանգստյան օրերին ջերմաչափը ցույց է տվել 50.6°C Չուրու քաղաքցի հարակից Ռաջասխան անապատային քաղաքում: Ամբողջ Ռաջասխանը մեծ վնասներ է կրել եղանակի պատճառով:
2016թ.-ին նույն Ռաջասխանում արձանագրվել է Հնդկաստանում ամենաբարձր ջերմաստիճանը՝ 51°C: Երկրի օդերևութաբանական կենտրոնը հատարարել է, որ նման բարձր ջերմաստիճանը ամբողջ շաբաթվա ընթացքում հնարավոր պահպանվի Ռաջասխան, Մահարաշրա, Մադհյա Պրադեշ, Փենջաբ, Հարյանա և այլ տարածքներում:
Նշենք, որ Հնդկաստանի հյուսիսային հատվածում ապրում է շուրջ 200 մլն մարդ: Ջերմաստիճանային նման պայմանների հետևանքով արդեն մի քանի մահ է գրանցվել:
Նոր Դելիում զգուշավորության կարմիր աստիճան է հայտարարվել, երբ ջերմաստիճանը գերազանցել է 47°C և բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել արևի ճառագայթներից և դուրս չգալ փողոց: Անգամ Հնդկաստանի լեռնային հատվածներում, որտեղ տեղափոխվել են առավել ապահովված բնակիչները, ջերմաստիճանը հասել է 44.9°C: Մի քանի խոշոր քաղաքներ արդեն հայտարարել են ջրային ռեսուրսների անբավարարության մասին, քանի որ գետերն ու լճերը սկսում են գոլորշիանալ: