Բնապահպանության նախարարը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի միջազգային համաժողովին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մայիսի 13-14-ը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի միջազգային համաժողովին, որը միտված է խթանելու պետությունների ջրային անվտանգությունը` ջրային ռեսուրսների միջոլորտային կառավարման միջոցով:

Համաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ ավելի քան 124 երկրի պատվիրակություն, 37 երկրի նախարար, ինչպես նաև բիզնես ոլորտի, դոնոր կազմակերպությունների և խոշոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Թեմատիկ նիստերի ընթացքում քննարկվել են պետությունների համագործակցության միջոցով ջրային ոլորտի կառավարման և ազգային ու միջազգային մակարդակներում կայուն զարգացմանն ուղղված միջոցառումները:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը համաժողովի շրջանակներում նաև հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Շամիլա Նայիր-Բեդուելի հետ և քննարկել Հայաստանում կենսոլորտային պահպանավայրերի և գեոպարկերի հիմնման գործընթացը։ Բնապահպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Հարավային Կորեայի Շրջակա միջավայրի նախարար Չո Մյունգ-Ռայեի և Պորտուգալիայի Շրջակա միջավայրի և անցումնային էներգետիկայի նախարար Ջոաո Պեդրո Մատոս Ֆերնանդեսի հետ, որոնց ընթացքում դիտարկվել են պետությունների համագործակցության շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքը և նախատեսվող ծրագրերը։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում