Տեղի կունենա հանրահավաք ի պաշտպանություն Ամուլսարի

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները, մասնավորապես՝ Ջերմուկ համայնքի բնակիչները մայիսի 11-ին կիրականացնեն հանրահավաք ի պաշտպանություն Ամուլսարի

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «11 ամիս ցրտին ու տապին գիշերելով դրսում և փակ պահելով ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը, մենք ունեցել ենք ձեր` ողջ խելամիտ հայության թեկուզ հեռակա, բայց իրական աջակցությունը։ Եվ այսպես, մայիսի 11-ին ժամը 16։00-ին Ջերմուկ համայնքի բնակիչները դուրս են գալիս փողոց վերահաստատելու շուրջ մեկ տարի առաջ իրենց կայացրած և 3000 ստորագրությամբ ամրացած որոշումը:

Նախքան հանրահավաքը մայիսի 11-ին, ժամը 09։30 կմեկնարկի խորհրդանշական ավտոերթ Ջերմուկի տաքսիների կանգառից դեպի Արփայի կիրճի բնակավայրերով մինչև Արենի։ Ժամը 13։00-ին Արենիից դեպքի Ջերմուկ կմեկնարկի կրկին ավտոերթ արդեն Երևանից և մյուս բնակավայրերից մեզ միացած մեքենաների հետ միասին։ Ավտոերթը կավարտվի Ջերմուկի տաքսիների կանգառում, որտեղ էլ 16։00-ից կմեկնարկի հանրահավաքը։

Բոլոր ա՛յն մարդիկ, ովքեր դեմ են ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ աղետաբեր մետաղական հանքի շահագործմանը մայիսի 11-ին իրենց մասնակցությամբ կարող են ամրապնդել ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության հարցը: Ուզում ենք տեղեկացնել, որ Հանրահավաքը կրում է բացառապես խաղաղ բնույթ և համապատասխանում է հավաքների մասին օրենքի չափանիշներին»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում