Հայաստանը կունենա իր ներդրումն օզոնային շերտի և կլիմայի պահպանության հարցերում

Աժ-ն վավերացրել է ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը, որը ներկայացրել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը:
Կիգալիի փոփոխությունը Մոնրեալի արձանագրության 5-րդ փոփոխությունն է, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 1-ից: Այս փոփոխությամբ՝ արձանագրությամբ կարգավորվող նյութերի ցանկում ավելացվել են հիդրոֆտորածխածինները (ՀՖԱ), որոնք, հանդիսանալով հզոր և երկարակյաց ջերմոցային գազեր, հայտնվելով մթնոլորտում՝ նպաստում են կլիմայի փոփոխությանը:

ՀՖԱ-ների փուլային փոխարինման միջոցով ակնկալվում է կանխել մոտ 105 մլն տոննա ածխածնի երկօքսիդին համարժեք ջերմոցային գազերի արտանետումներ, ինչը կօգնի մինչև 2100 թվականն ակնկալվող ջերմաստիճանի գլոբալ բարձացումը նվազեցնել մինչև 0.4 աստիճանով՝ զուգահեռ շարունակելով պահպանել օզոնային շերտը:

Արձանագրությամբ նախատեսված միջոցառումների իրականացմամբ Հայաստանը կունենա իր հերթական ներդրումն օզոնային շերտի և կլիմայի պահպանության հարցերում: Կիգալի փոփոխությունը վավերացրած երկրների շարքում Հայաստանը դարձավ 70-րդը:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում