Հայաստանին հատկացվել է ևս մեկ խոշոր բնապահպանական դրամաշնորհ

ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի 2019 թ.-ի մարտի 12-15-ը կայացած խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ներկայացված «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի բարձրացում» 2.5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը:

Ծրագրի նպատակն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից Ուրցաձոր, Դիլիջան, Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներում իրականացնել սոցիալ-տնտեսական, բնապահպանական, գյուղատնտեսական, ոռոգման ջրի խնայողության, բնակչության եկամուտների և գիտելիքների բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումներ, ինչը հնարավորություն կտա մեղմել մարդածին ճնշումն ինչպես «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի, այնպես էլ հարակից բնական էկոհամակարգերի վրա:

Հարմարվողականության հիմնադրամի կողմից 2018 թ. հոկտեմբերին հաստատվել էր նաև «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» 1.43 մլն ԱՄՆ դոլար արժեքով ծրագիրը։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում