Արարատի մարզի 2 ձկնաբուծարանները շրջակա միջավայրին հասցրել են մոտ 650 միլիոն դրամի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի մարտի 4-ից 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 38 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 653.607.890 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 4-ի վերաբերյալ նշանակվել է 570.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 21 դեպք, հաշվարկվել է 2.459.340 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 ղաժի, 1 կաղնի) հաշվարկվել է 289.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.3 խմ վառելափայտ)` 10.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (5.5 խմ վառելափայտ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 քամատապալ հաճարենի, 1 բոխի, 4 հաճարենի, 2 կաղնի) հաշվարկվել է 423.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 8 դեպքով (2.5 խմ թափուկ վառելափայտ, 18.44 խմ վառելափայտ, 6.1 խմ շինափայտ, 93 խմ մանրատախտակ)` 1.232.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման իրավախախտման 5 դեպքի (36 խմ թափուկ վառելափայտ) վերաբերյալ հաշվարկվել է 504.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Գործի նյութերը ուղարկվել են ՀՀ Քննչական բաժին, որի արդյունքում պարզվել է փայտանյութի տեղափոխման դեպքերի օրինական լինելու փաստը, որն էլ հիմք է դարձել վարչական վարույթների կարճման համար։ Երևան՝ հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք, որի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 15 դեպք, հաշվարկվել է 1.256.390 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել՝ 70.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 3 դեպքով առգրավվել է 77 հատ՝ 27 կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան հաստատություններին, հաշվարկվել է 135.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Հայտնաբերված իրավախախտման 6 դեպքով առգրավվել է 272 հատ՝ 117.5 կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան հաստատություններին, հաշվարկվել է 587.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Սյունիք՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 25 կգ սիգ տեսակի ձուկ, հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Համաձայն` ՀՀ կառավարությանն ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից ստացված անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության` ձկները ճանաչվել են ոչ պիտանի սննդի օգտագործման համար: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ձկները սահմանված կարգով ոչնչացվել են:
Հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 77 կգ սիգ տեսակի թարմ ձուկ և 16 կգ սիգ տեսակի ապխտած ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան հաստատություններին, հաշվարկվել է 465.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնի կողմից հայտնաբերված 1 բեզոարյան այծի որսի դեպքի առնչությամբ գործի քննությունը շարունակվում է՝ տարածքների պատկանելիությունը ճշտելու նպատակով, որից հետո կներկայացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ։ Արարատ՝ ապօրինի որսի 1 դեպքով (2 արտույտ) հաշվարկվել է 2.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել՝ 70.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Վայոց Ձոր՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 1 հատ՝ 0.350 կգ կողակ տեսակի ձուկ և 1 ձկնորսական ցանց, որոնք ոչնչացվել են հորման և այրման կարգով, հաշվարկվել է 350 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 20 հատ՝ 8.2 կգ սիգ տեսակի ձուկ, հաշվարկել է 16.540 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, հաշվարկվել է 649.892.160 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել՝ 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Արարատ՝ «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 22–րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջը) հաշվարկվել և Ընկերությանը ներկայացվել է 585.169.920 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ, ինչպես նաև նշանակվել` 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
«Մերի Ֆիշ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 22–րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջը) հաշվարկվել և Ընկերությանը ներկայացվել է 64.722.240 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ, ինչպես նաև նշանակվել` 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 746.691 ՀՀ դրամ: