Ոստիկանությունը պարզեց, որ անգղն «ինքնասպան» է եղել

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժինը մերժել է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հրապարակման հիման վրա քրեական գործի հարուցումը: Ներկայացնենք Կապանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հ. Ռ. Աբրահամյանի ստորագրությամբ ուղարկված որոշումն ամբողջությամբ:

Ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք գրեթե ամբողջությամբ կրկնում են անգղի դիակի հետ լուսանկարված Սմբատ Հայրումյանի հարազատների կողմից շրջանառվող վարկածը:

Հատկապես ուշագրավ է նշված հատվածը. « ...ճանապարհի ձախակողմյան հատվածից սպիտակագլուխ անգղը բարձրացել, շարժվել է դեպի ճանապարհի աջակողմյան հատված, հարվածել ընթացքի մեջ գտնվող Շիրին Հարությունյանի ավտոմեքենայի դիմապակուն, ջարդել այն, ընկել գետնին և սատկել...»:

Ընդգծենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում երկու մասնագետներ հերքել են դեպքերի նման զարգացման հավանականությունը, ինչի մասին տեղեկացվել է նաև ոստիկանությունը: Մասնավորապես կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը նշեց. «Անգղը չէր կարող նման արագություն հավաքել: Սակայն, չի բացառվում հետևյալ տարբերակը. անգղը նստած է եղել ճամփեզրին լեշով սնվելու համար, իսկ վարորդը՝ տեսնելով կենդանուն արագություն է հավաքել անգղին հարվածելու նպատակով, բայց թռչունը վերջին պահին թռչել է և հարվածել դիմապակուն»:

Սիրանուշ Թումանյանը ևս հավանական չհամարեց վերոնշյալ վարկածը և ընդգծեց, որ կա մասնագիտական բազմակողմանի փորձաքննություն իրականացնելու կարիք:

Ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերում ասվում է, որ 2019թ.-ի մարտի 4-ին անգղի լեշը հայտնաբերվել է և զննվել համապատասխան մասնագետների ներկայությամբ, որի ընթացքում պարզվել է, որ թռչնի լեշի վրա հրազենային վնասվածքներ առկա չեն և չի բացառվում, որ թռչնի մահը հասած լինի վերը նշված հանգամանքներում:

Ընդգծենք, որ անհայտ է, թե ովքեր են ոստիկանության կողմից նշվող «համապատասխան մասնագետները», որոնց ներկայությամբ զննվել է կենդանու դիակը, որն ի դեպ «հայտնաբերվել է» դեպքից 1 ամիս անց՝ նույն վայրում ընկած: 

Ոստիկանությունն անդրադաձել է նաև հրապարակման երկրորդ մասին՝ գրելով.

Ըստ ոստիկանների, Սամվել Հարությունյանը որսորդների կողմից իրականացված «որսի» օրինականությունը ստուգելուց հետո որոշել է լուսանկարվել սպանված կենդանու դիակի հետ՝ «հեծնելով» նրան: Վերջինս համարել է, որ նման դիրքով կենդանուն դիակն անարգելը լավագույն որոշումն է եղել:

Ընդգծենք, որ ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերը հիմնավորվել են նշված դեպքին մասնակից անձանց և նրանց հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող քաղաքացիների կողմից: Այս հիմնավորումները բավարարել են ոստիկանության գնդապետին քրեական գործի հարուցումը մերժելու որոշում կայացնելու համար:

Կայացված որոշման մասին զրուցեցինք նաև «Փրո փոուզ» միջազգային կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի հետ, ով ասաց. «Երբ մենք խոսում ենք որսորդների մասին, ապա պետք է հասկանանք, թե ինչպիսի կանոնակարգով են առաջնորդվում որսորդները և այո՛, կան որսորդներ, որոնք ամաչում են, որ կարող է որսորդն անել մի գործողություն, որը բացարձակ կապ չունի որսորդության հետ, որը նվաստացնում է իր՝ որսորդի բարի համբավը: Ով ասես առանց որևէ լուրջ հիմնավորման և առանց որևէ կարգավորող ձևաչափի կարողանում է ստանալ որսորդ միության թույլատվություն, ամենասարսափելին՝ ստանալ զենք և կիրառել այդ զենքը հասարակական միջավայրում: Այստեղ անկախ հանգամանքներից անշուշտ պետք է նշենք, թե որքան ապաշնորհ է առաջին հերթին և՛ ոստիկանության, և՛ ԱԻՆ պահվածքը. բացարձակ անվերահսկելի, որևէ կերպ չարդարացված, ապարդյուն աշխատանք և անհասկանալի է, թե մենք ինչու ենք մեր հարկերից մինչև հիմա նրանց աշխատավարձ վճարում»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում