Ադրբեջանի բողոքն անհիմն է համարվել
2011 թվականին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, որով Հայաստանին մեղադրել էր «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպո, 1991թ.) կոնվենցիայի պահանջները չկատարելու մեջ։ Փետրվարի 7-ին կոնվենցիայի Կողմերի միջանկյալ հանդիպման ժամանակ Հայաստանի պատվիրակության ներկայացրած փաստերի հիման վրա ընդունվել է պաշտոնական որոշում, որով հաստատվել է, որ Հայաստանը լիովին կատարել ու կատարում է միջազգային կոնվենցիայի դրույթները և Ադրբեջանի բողոքն անհիմն է համարվել։
Ինչպես տեղելանում ենք ԲՆ մամուլի ծառայությունից, Բնապահպանության նախարարությունը սպասարկում է 22 միջազգային կոնվենցիա, համաձայնագիր և արձանագրություն (այդ թվուն՝ Էսպո կոնվենցիան), որոնցից 8-ը ԵՄ GSP+ ռեժիմի պահանջ են։ «Անդրսահմանային համատեքսում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի շրջանակներում կատարված գործողությունները իրականացվել են Արտաքին գործերի ու Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ։