Նիկոլի «դուխը» չհերիքեց...
«Ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունում, ընդհանրապես բնապահպանության ոլորտում, թալանը այնպիսի մակարդակում է և թալանի արմատները այնքան հեռու են տանում, որ եթե սկսվեն հետաքննությունները, ապա բանտերը չեն կարող տեղավորել հանքահեններին ու նրանց աջակիցներին ու հանցակիցներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է էկոլոգ-փորձագետ Հրաչիկ Միրզոյանը:
Վերջինս նաև գրում է, որ ակնհայտ է տեղի ունեցող իրադարձությունները կարող էին հրահրել հանքարդյունաբերության ոլորտի հսկաների աշխատանքների դադարեցմանը։ Իրավիճակը կարող է անելանելի վիճակի մեջ դնել ներկա կառավարությանը, որը տվեց խնդրի պարզագույն լուծումը՝ աշխատանքից հեռացնելով ընդերքի և բնապահպանության տեսչության պետ Արթուր Գրիգորյանին։ «...քանի որ վերջինս բավարար գիտելիք, կամք և ազնվություն ուներ խնդիրը իրավական դաշտ տեղափոխելու համար: Հա՛, բայց դրանով խնդիրը չլուծվեց... Նիկոլի ,,դուխը,, չհերիքեց... Հայտնի է միայն, որ հանքահենները հավանաբար մահու չափ վախեցան և այսուհետև նրանք ավելի շրջահայաց կլինեն... Հանքահեններին ուղղակի ժամանակ տրվեց թաքցնելու համար թալանի հետքերը... Այնինչ, եկել էր հանքարդյունաբերության ոլորտում հսկիչ փաթեթը պետականացնելու ժամանակը...»,- եզրափակեց նա: