Հազվագյուտ կովկասյան հովազը՝ Վայոց ձորի մարզում. մանրամասներ (տեսանյութ)

Օրերս Վայոց ձորի մարզում տեսախցիկները ֆիքսել են կովկասյան հովազի (պարսկական/առաջավորասիական հովազ/Panthera pardus ciscaucasica) երիտասարդ արու առանձնյակի: Հովազը նկարահանվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, որը պահպանվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:

Նախնական տվյալներով՝ Վայոց ձորի մարզում նկարահանված այս առանձնյակը նույնն է, ինչ Արարատի մարզում նախորդ տարի ֆիքսված առանձնյակը:

Հիշեցնենք, որ ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ Հայաստանում կովկասյան հովազի (պարսկական/առաջավորասիական հովազի/Panthera pardus ciscaucasica) պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը հաշվվում է 10-15 առանձնյակ (2012թ.): Կենդանին գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում, ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D:  

Նշենք, որ 2018թ.-ի ապրիլ ամսին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանեցին կովկասյան հովազի: Ըստ նախնական տեղեկությունների՝ «Խոսրովի անտառ» արգելոցում և Վայոց ձորի մարզում ֆիքսված առանձնյակները տարբեր են:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում