Հայաստանում տարածված են բույսերի մի շարք հատուկ վտանգավոր կարանտինային հիվանդություններ. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ)

«Մեր կառավարությանը ժառանգություն է հասել բավական ծանր իրավիճակ անասնաբուժասանիտական և բուսասանիտարական տեսակետից: Այսօր մենք ունենք մի շարք հատուկ վտանգավոր հիվանդություններ՝ լինեն դրանք բույսերի, թե կենդանիների, թե կենդանիների ու մարդու համար ընդհանուր հիվանդություններ: Այսօրվա քաղաքականությունը, որն իրականացվում է լիազոր մարմնի կողմից, ես կարող եմ ասել, որ նման քաղաքականությունն ուղղակի ի զորու չէ ապահովել ը մեր մշակաբույսերի, գյուղատնտեսական կենդանիների պաշտպանություն և ինչու չէ մարդու առողջությունն ու անվտանգությունը: 2018թ.-ի դրությամբ մենք Հայաստանում ունենք հատուկ վտանգավոր կարանտինային վնասատուների մոտ 13 տեսակ, որոնք տարածված են ու հսկողություն չի նկատվում»,- ասաց Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի (WVA) զոոնոզ հիվանդությունների հսկողության և կանխարգելման փորձագետ Գրիգոր Գրիգորյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում