Մի քանի հոգի կրակից ոչ շատ հեռու կանգնած ուրախանում են, նայելով ոնց է կրակը զարգանում...

«Վերջերս կատարված նկար է։ Ահազանգել եմ 911, հարցնում են, թե արդյոք կրակը վերահսկվում է որևէ մեկի կողմից։ Ասում եմ, մի քանի հոգի կրակից ոչ շատ հեռու կանգնած ուրախանում են, նայելով ոնց է կրակը զարգանում, այրելով ճանապարհին կից աճող թփերն ու ոչ մեծ ծառերը, և եթե դա վերահսկում է կոչվում, ուրեմն կրակը վերահսկվում է»,- իր ֆեսյբուքյան էջում գրում է անտառագետ Վահե Մարտիրոսյանը։

«Ոմանք պնդում են, որ բարդ է հրդեհի մեղավորներին բացահայտել։ Համաձայն եմ, բարդ է, բայց ոչ անհնար։ Լիահույս եմ, որ համապատասխան օրենքի կիրառկման դեպքում, դաշտային ու անտառային հրդեհների դեպքերը նկատելիորեն կնվազեն։ Պետք է մարդկանց իրազեկել, որ դա հակաօրինական է։

Ժամանակն է վերջ դնել դաշտերը, արոտներն ու խոտհարքերը այրելու վայրենի ու որևէ ողջամիտ հիմնավորում չունեցող սովորույթին»,- մանրամասնում է նա։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում