2020թ.-ին աշխարհը հնարավոր է կորցնի վայրի կենդանիների 2/3 մասը

Բնապահպանական երկու խոշոր կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունը կանխատեսում է սարսափելի էկոլոգիական ցուցանիշներ կենդանական աշխարհի համար: Նախապատրաստվող հաշվետվությունը ենթադրում է, որ 2020թ.-ին ողնաշարավոր կենդանիների 2/3-ը հնարավոր է վերացած լինեն: 

Նոր հաշվետվությունը կոչվում է «Կենդանի մոլորակի ինդեքս» (Living Planet Index) և պատրաստվել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wildlife Fund) ու Լոնդոնի կենդանաբանական հասարակության (Zoological Society of London) կողմից: Ինդեքսը ցույց է տալիս, որ 1970-2012թթ. ընթացքում կենդանական աշխարհի պոպուլյացիան կրճատվել է 58 տոկոսով մեծամասամբ պայմանավորված մարդու ակտիվության աճով՝ սկսած որսագողությունից մինչև ապրելավայրի կրճատում: Այնուհետև մասնագետների խումբը տարբեր վայրերից հավաքագրված տվյալները էքստրապոլյացիա է արել 2020թ.-ի համեմատությամբ: 

Հետազոտողները եկել են եզրակացության, որ տարիների ընթացքում ամենաշատ վնասներ են կրել ծովային կաթնասունները, ձկները և թռչունների որոշ տեսակներ, մասնավորապես՝ գիշատիչները: 

Հաշվետվությունը սկսվում է. «Մենք պետք է գործենք այսօր, որպեսզի վերափոխենք մեր սննդի և էներգետիկայի համակարգերը, ինչպես նաև հանձն առնենք գլոբալ տաքացմանը, կենսաբազմազանության պաշտպանությանն ու կայուն զարգացմանն ուղղված պարտավորությունները»: 

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում