Burberry բրենդը հրաժարվել է բնական մորթու կիրառումից
Հանրաճանաչ «Burberry» նորաձևության տունը ևս հրաժարվել է իր արտադրանքի մեջ բնական մորթու կիրառումից: Նորաձևության տան ղեկավար դիզայներ Ռիկարդո Տիշին օրերս պաշտոնապես հայտարարեց որոշման մասին:
Մինչ այսօր բրենդն իր արտադրանքում օգտագործում էր ջրաքիսի, աղվեսի, նապաստակի և ջրարջի մորթի: «Burberry» բրենդն արդեն միացել է ևս մի քանի խոշոր նորաձևության տների որոշմանը՝ ընտրություն կատարելով շրջական միջավայրի օգտին: Ավելի վաղ, նման հայտարարությամբ հանդես են եկել «Gucci» և «Versace» բրենդների ներկայացուցիչները:
Հայտարարվել է նաև չվաճառված ապրանքներն այրելու գործընթացից հրաժարվելու մասին: Հուլիս ամսին, բրենդը հայտնվեց սկանդալի կենտրոնում, քանի որ հայտնի դարձավ, որ 2017թ.-ին այս պատճառով այրվել է ավելի քան 28 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ ապրանք: Չվաճառված ապրանքն այրվել է գնի անկումից խուսափելու նպատակով: