Համերգ-դրամահավաք՝ հանուն Ամուլսարի և տարածաշրջանի բնության

Վաղը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 18:30-ից սկսած Երևանի Հյուսիսային պողոտայում տեղի կունենա համերգ-դրամահավաք՝ նվիրված Ամուլսարի և տարածաշրջանի բնության պահպանությանը:

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներից տեղեկանում ենք, որ նախաձեռնությունը նոր շունչ է հաղորդում պայքարին՝ հույսը դնելով ժողովրդական պայքարի վրա, որն իր մեջ ներառում է թե՛ հասարակական ըմբոստություն, թե՛ գիտական աշխատանք, թե՛ ինքնակազմակերպում։

«Միջոցառմանը կմասնակցեն ազգային և հասարակական գործիչներ, մտավորականներ, կլինեն երաժշտական և պարային կատարումներ, ինչպես նաև այլ ելույթներ: Միջոցառմանը մասնակցության ցանկություն են հայտնել բազմաթիվ խմբեր, կառույցներ և մտահոգ մարդիկ»,- հայտնում ենք անդամները:

Միջոցառման մասին մանրամասն տեղեկատվությունը՝ https://www.facebook.com/events/2041241125927758/ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում