Անտուն կենդանիների խնդիրները՝ կենդանասերների ուշադրության կենտրոնում
Վաղը՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Անտուն կենդանիների սպանդը շարունակվում է. ի՞նչ են առաջարկում կենդանասերները» թեմայով մամլո ասուլիս:
«Դինգո թիմի» հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը, «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը, «Փրո Փոուզ» կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանը, երգչուհի և «Դինգո թիմի» կամավոր Ալին Գոյանը կանդրադառնան «Յունիգրաֆ Իքս» ընկերության անպատասխանատու աշխատանքի հետևանքներին, երկրում թափառող կենդանիների ոհմակների ձևավորման հավանականությանը, խնդրի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին և հավանական լուծումներին, նոր Կառավարության հետ համագործակցության, ինչպես նաև սեպտեմբերի 6-ին նախատեսվող «Խաղաղ երթ հանուն Հայաստանի կենդանիների բարօրության» միջոցառման մանրամասներին:
Իսկ սեպտեմբերի 6-ին տեղի կունենա խաղաղ երթ հանուն Հայաստանի կենդանիների բարօրության: Երթին կմասնակցեն կենդանասերներ իրենց կենդանիների հետ, երեխաներ, հայտնիներն իրենց կենդանիների հետ և կլինեն անակնկալներ: Հղումը՝ https://www.facebook.com/events/312612486238838/