Ահազանգ. Ակնա լիճն անխնա ոչնչացվում է
«Բնապահպանի տուն» մախաձեռնությունը հերթական ահազանգն է հնչեցրել, բայց այս անգամ ոչ Դիլիջանից: Գոռ Հովհաննիսյանը հայտնում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցի հարակից տարածքում գտնվող Ակնա լիճը, որը նախկինում ևս վերջինիս «տիրապետության» տակ էր, այժմ անխնա ոչնչացվում է տարբեր մարդկանց կողմից:
«Ակնա Լիճը (Արմավիրի մարզ) գեներալ Մանվելի ձեռքից վերցնելուց հետո դարձել է անբարեխիղճ ձկնորսների, որսորդների զոհը: Տոկի են տալիս, կրակում են բադերին, քլոր են լցնում ջուրը: Դուք մանվելին եք արժանի, ձեզ ծեծոցա պետք, դու ուղեղ չունեք այս արարքները իրականացրած անհարգելի անասուն որսորդներ ու ձկնորսներ»,- գրում է «Բնապահպանի տունը»:
Նշենք, որ Այղր կամ Ակնա լիճը Հայաստանի Հանրապետության ամենացածրադիրն է։ Գտնվում է Արարատյան դաշտում՝ զբաղեցնելով 50 հա մակերես։ Ունի 2 մ խորություն, ձագարաձև ուրվագիծ և ստորերկրյա սնում։ Ենթադրվում է, որ Այղր լիճը Արաքսի հին հունի մի հատվածն է։ Լճից սկիզբ է առնում Մեծամոր (Սևաջուր) գետը, որն օգտագործվում է բացառապես ոռոգման նպատակով։
Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը: