Բնակիչները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղի, խնամել և բաց թողել վայրի բնություն (ֆոտո)

Վերջերս Ալավերդիի բնակիչները հայտնաբերել էին վնասվածք ստացած սպիտակագլուխ անգղ (Gyps fulvus)։

Սպիտակագլուխ անգղը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում՝ վտանգված կարգավիճակով (VU D1), ինչպես նաև CITES–ի հավելված 2–ում ու Բեռնի կոնվենցիայի հավելված 2-ում:

Վերջին ուսումնասիրությունների համաձայն Հայաստանում առկա է սպիտակագլուխ անգղի 12 գաղութ՝ որոնց ընդհանուր թիվը կազմում է 46-54 զույգ։ Ուրախալի այն փաստը, որ Ալավերդիում հայտնաբերված վնասվածքով թռչունը բնակիչների կողմից խնամվել է և վերականգնվելուց հետո բաց է թողնվել վայրի բնություն։

Բնապահպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել վայրի բնության այս հազվագյուտ առանձնյակի փրկության գործում։ Ուրախալի է, որ բնակչության մոտ ձևավորվում է ճիշտ ընկալում վայրի բնության և կենդանական աշխարհի հանդեպ։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում